
268 դիտում
Զգայական ինտեգրացիան ու խոսքը սերտորեն կապված են:
Երբ երեխան ավելի լավ է ընկալում և մշակում շրջակա աշխարհից ստացված տեղեկատվությունը, նրա համար ավելի հեշտ է դառնում հասկանալ խոսքը, հաղորդակցվել և սովորել:
Երեխայի խոսքն ուղղակիորեն կապված է զգայական ինտեգրման հետ: Խոսքը միայն բառերը չեն: Այն կախված է նրանից, թե ինչպես է ուղեղը ստանում, մշակում և համադրում զգայարաններից ստացված տեղեկատվությունը: Հենց այդ պատճառով զգայական ինտեգրացիայի առանձնահատկությունները կարող են ազդել խոսքի ընկալման, ուշադրության և հաղորդակցման վրա:
Որպեսզի երեխան սկսի խոսել, պետք է ճիշտ աշխատեն մի քանի զգայական համակարգեր:
ԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Երեխան պետք է լավ տարբերակի հնչյունները, հասկանա իրեն ուղղված խոսքը և կարողանա առանձնացնել խոսքը աղմուկից:
Եթե կան հնչյունների մշակման դժվարություններ երեխան կարող է չհասկանալ խոսքը կամ շփոթել հնչյունները:
ՊՐՈՊՐԻՈՑԵՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ (մարմնի զգացողություն)
Օգնում է երեխային զգալ սեփական մարմնի մասերի դիրքը և կարգավորել շարժումների ուժգնությունը:
Եթե դրա աշխատանքը խաթարված է, երեխայի համար կարող է դժվար լինել ճշգրիտ կատարել շարժումները, այդ թվում' արտաբերական (արտիկուլյացիոն) аппараտի շարժումները:
Սա կարող է ազդել խոսքի հստակության և հնչարտաբերման վրա:
ՎԵՍՏԻԲՈՒԼՅԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ
Օգնում է երեխային պահպանել հավասարակշռությունը, վերահսկել մարմնի դիրքը և կարգավորել ակտիվության մակարդակը:
Վեստիբուլյար համակարգի աշխատանքի խանգարումները կարող են ազդել ուշադրության, առաջադրանքները երկար ժամանակ կատարելու և համատեղ գործունեությանը մասնակցելու ունակության վրա:
Արդյունքում երեխայի համար կարող է ավելի դժվար լինել տեղեկատվության ընկալումն ու հաղորդակցության մեջ ներգրավվելը:
ՏԱԿՏԻԼ ՀԱՄԱԿԱՐԳ (ՇՈՇԱՓԵԼԻՔ)
Օգնում է երեխային ընկալել հպումները, տաք և սառը վիճակները, սեղմիկները և առարկաների հատկությունները:
Եթե դրա աշխատանքը խաթարված է, երեխան կարող է խուսափել հպումներից կամ, ընդհակառակը, մշտապես փնտրել տակտիլ (շոշափողական) զգացողություններ:
Սա կարող է ազդել վարքի, ուսման և շրջապատի հետ փոխազդեցության վրա:
Ժամանակին ցուցաբերված աջակցությունն օգնում է ամուր հիմք ստեղծել հետագա զարգացման համար։
Եթե ունեք հարցեր, կարող եք դիմել ինչպես մեզ, անպես էլ մեր Synapse AI օգնականին։
Կայքի հղումը այստեղ